Հայաստանի նախագահը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ<br />


Հայաստանի նախագահը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ

  • 27-10-2010 17:18:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ԱՍՏՐԱԽԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ նախատեսված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանն այցելել է Աստրախանի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան եւ ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռեւս 1706թ.-ին այստեղ կառուցված հայկական եկեղեցու եւ ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: Նրա հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական