Չինական թեյախմություն եւ հայկական խոտաբույսերի համտեսում Երեւանում (ֆոտոշարք)


Չինական թեյախմություն եւ հայկական խոտաբույսերի համտեսում Երեւանում (ֆոտոշարք)

  • 15-02-2016 22:37:36   | Հայաստան  |  Մշակույթ

 Մայրաքաղաքում առաջին անգամ կազմակերպված հայ-չինական մշակութային օրերի շրջանակում փետրվարի 15-ին «Ակումբում» կազմակերպվել էր չինական թեյերի եւ հայկական խոտաբույսերի թրմերի համտեսման հանդիսավոր արարղությունը:
 
 Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքերով այսօրվա միջոցառման նպատկն է  զուգահեռներ անցկացնել հայ եւ չինական մշակույթի ասպարեզներում, մասնավորապես՝ թեյերի ավանդույթների միջեւ: « Այս ավանդույթը ունի բավականին  լավ արարողակարգ, որի  նպատակն է հավաքել մարդկանց իրար շուրջ: Բացի սա, մեզ այսօր քիչ հայտնի է այն, որ կա նաեւ հայկական թեյախմության ավանդույթ, որը ոչ պակաս հին է, քան չինականը»,- ասաց Տ. Չոբանյանը  միեւնույն ժամանակ նշելով, որ չինական թեյի պատրաստումը եւ’ համով, եւ’արարողակարգով տարբերվում է հայկական տարբերակի  պատրաստման եղանակից:
 
Տեղեկացնենք, որ մինչ թեյի պատրաստելը, մասնագետը նախ տաք ջրով լվաց սպասքը, որպեսզի բացասական ուժերը վանեն: Սպասքը լվանալուն հայորդում է թեյի լցման արարողությունը. Թեյը պետք է լցնել որքան  հնարավոր է բարձր տարածությունից, որպեսզի այն «շփվի» օդի հետ:
Նշենք, որ ի տարբերություն հայկական թեյախմության, չինականի դեպքում հյուրերին թեյի հետ քացրավենիք չեն մատուցում. այսպես նրանք պահպանում են թեյի բնական համը:
 
Միջոցառման ընթացքում  հյուրերի ներկայությամբ մասնագետները  պատրաստեցին կանաչ եւ սեւ  տեսակի թեյեր, եւ հյուրասիրեցին միջոցառման մասնակիցներին:
 
Հիշեցնենք, որ հայ-չինական մշակութային օրերի շրջանակում սա թվով երրորդ միջոցառումն է, որը կազմարպել են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը եւ Չինական գիտության եւ մշակույթի կենտրոնը:
 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
                
 
Նոյյան տապան  -   Մշակույթ