Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը


Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը

  • 16-02-2016 18:48:08   | Հայաստան  |  Տնտեսություն

 Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։  Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։
 
Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։
ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժինը հիշեցնում է, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play