Օձունի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով


Օձունի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով

  • 17-02-2016 16:57:53   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը




Անհայտ կորած անձանց խնդիրը  բազմիցս բարձրաձայնվել է ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ նրանց հարազատների կողմից, սակայն սկսած 1992թ.-ից մինչ օրս անհայտ կորած անձանց խնդրին լուծում չի տրվել ոչ մարդասիրական առումով, ոչ էլ, առավել ևս, իրավական առումով: Մինչ օրս անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը մնում է չլուծված, իսկ նրանց հարազատների կյանքը վերածվել է անվերջ սպասման և անհատնելի հույսի:

2016 թ. փետրվարի 12-ին Լոռու մարզի Օձուն գյուղի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց 1994թ.-ի ապրիլի 20-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով: Դասարանի անվանակոչման առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ Հրաչյա Սարյանի մասին հիշողություններով և հարգանքի խոսքերով կիսվեցին Հրաչյայի ուսուցչուհիներն ու դասընկերները: Թումանյանի շրջանի երկրապահ կամավորական ջոկատի կողմից Հայաստանի երկրապահի հուշամեդալով պարգևատրվեցին անհայտ կորած Հրաչյա Սարյանի մայրը և զոհված ազատամարտիկ Արշավիր Կոստանյանի մայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

http://hcav.am/events/17-02-2016-01/

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը