Մենք խաղաղության նոր օրակարգի կարիք ունենք. Բութրոս Բութրոս-Ղալիի


Մենք խաղաղության նոր օրակարգի կարիք ունենք. Բութրոս Բութրոս-Ղալիի

  • 17-02-2016 18:50:56   | ԱՄՆ  |  Միջազգային
ՄԱԿ-ի 70 տարիներն ըստ Բութրոս Բութրոս-Ղալիի.
 
Վերջին 70 տարիների ընթացքում ՄԱԿ-ի ձեռքբերումները նշելու համար  գրքի բազմաթիվ հատորներ են անհրաժեշտ, բայց վախենում եմ, որ ՄԱԿ-ի հաջորդ յոթ տասնամյակների համար իմ ցանկությունները ավելի շատ գրքերի էջեր կլցնեն:
 
Սակայն մեր Կազմակերպության վեհ պատմության մեջ թերևս առանձնանում են երկու իրադարձություն. առաջինը խաղաղապահության ստեղծումն է, որ հնարավորություն տվեց ՄԱԿ-ին խթանելու համաշխարհային խաղաղությունը մի մեխանիզմի միջոցով, որը, թեև ներկայումս չի գնահատվում ըստ արժանվույն, սակայն միջազգային հարաբերությունների պատմության մեջ եզակի երևույթ է հանդիսանում:
 
Երբ ես դարձա Գլխավոր քարտուղար, տեղի ունեցավ անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության խորհրդի առաջին գագաթնաժողովը, և ինձ համար հստակ էր նրանց հանձնառությունը, այն է`զարգացնել խաղաղապահ գործողությունների գալիք շրջափուլը: Այս մանդատին հետևեց Խաղաղության օրակարգի ստեղծումը: Երանի մենք հիմա ևս հետևեինք այդ օրակարգում տեղ գտած ուղերձներին:
 
Մյուս նշանակալի իրադարձությունը մեր  կազմակերպության պատմության սկզբնական շրջանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն էր, և 1993թ. Վիեննայում կայացած Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովը: Նախքան Վիեննայի համաժողովը և դրանից հետո բազմաթիվ այլ համաժողովներ են եղել, որ սահմանել են համաշխարհային օրակարգեր կամ նպատակներ, սակայն աշխարհի՝ մարդու իրավուքները միասնաբար սահմանելու և այդ նպատակին հասնելու ոլորտում իր հանձնառությունը հստակորեն հայտարարելու տեսանկյունից դա կարևորագույն պահ էր պատմության մեջ:
 
Այսպիսով, ինչպիսի° ապագա եմ ես ցանկանում: Իմ ցանկությունն այն է, որ մենք հիմնվենք անցյալի ձեռքբերումների վրա ու զարգացնենք դրանք արդի աշխարհում: Այնպես, ինչպես ՄԱԿ-ը հիմք դրեց խաղաղապահությանը, մենք պետք է նույն կերպ արդիականացնենք ինչպես այդ գործելակարգը, այնպես էլ Անվտանգության խորհրդի կողմից իր իրավասության տակ գտնվող միջոցների օգտագործումը միջազգային խաղաղության և անվտանգության խթանման նպատակով: Մենք խաղաղության նոր օրակարգի կարիք ունենք:
 
Մենք պետք է ապահովենք մարդու իրավունքների համընդհանուր ընդունումը և հիմնվենք մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող հսկայական տեղաշարժի վրա: Նույնպիսի համարձակություն էր անհրաժեշտ ինչպես Հռչակագրի և Վիեննայի համաժողովի սկբունքների համընդհանրականությունը շեշտելու, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներից մեկի`կյանքի իրավունքի հանդեպ իրականացվող ոտնձգությունների դեմ այդ սկզբունքը կիրառելու համար: Ավելին՝ մեզ անհրաժեշտ է խիզախություն, ահաբեկչության արհավիրքը բնորոշելու համաշխարհային կոնսենսուսի տեսլական, ինչպես նաև այդ չարիքի դեմ պայքարելու ամուր հանձնառություն:
 
Ես վստահ եմ, որ ՄԱԿ-ը՝ «Մեր ՄԱԿ»-ը, կշարունակի առաջնորդել մեզ՝ հասնելու ՄԱԿ-ի Կանոնադրության՝ «ավելի մեծ ազատության պայմաններում կյանք ունենալու» նպատակին:
 
Բութրոս Բութրոս-Ղալին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն է, ով պաշտոնավարել է 1992թ. հունվարից մինչև 1996թ. դեկտեմբեր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play