Տիգրան Պետրոսյանը համաժամանակյա խաղ է անցկացրել փաստաբանների հետ


Տիգրան Պետրոսյանը համաժամանակյա խաղ է անցկացրել փաստաբանների հետ

  • 20-02-2016 19:46:52   | Հայաստան  |  Սպորտ
 
ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել շախմատի առաջնություն փաստաբանների միջև: Մրցության մասնակցության հայտ են ներկայացրել երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքները փորձել են միմյանց դեմ: 
 
Փաստաբանները մրցել են 7 րոպե + 2 վայրկյան ձևաչափով (երկու անհնարին քայլի դեպքում համարվում է պարտություն):  
 
Այս առաջնությունը տարբերվել է նրանով, որ փաստաբան շախմատիստների հետ համաժամանակյա խաղ է անցկացրել գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Համաժամանակյա խաղի ընթացքում 15 փաստաբաններից 13-ը պարտվեցին, իսկ երկուսը (փաստաբաններ Արթուր Ալիխանյանը և Սուրեն Պետրոսյանը)՝ գրանցեցին ոչ ոքի: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
 
Մրցանակային երրորդ տեղն է գրավել Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում էր՝ Աշոտ Շահմուրադյանը: Պատվավոր առաջին տեղը գրավել է փաստաբան Արմեն Վարդանյանը:  Մրցանակակիրները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են մեդալներ և պատվոգրեր:
 
Առաջնությունը կազմակերպել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը՝ ի դեմս ակումբի համակարգող փաստաբան Վրեժ Խաչիկյանի:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play