Վանաձորում քննարկվել է հաշմանադմություն ունեցողների զբաղվածության հիմնախնդիրները

Վանաձորում քննարկվել է հաշմանադմություն ունեցողների զբաղվածության հիմնախնդիրները

  • 25-02-2016 16:30:20   | Լոռու մարզ  |  Բարեգործություն

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվում է «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում արդեն թվով  790 հաշմանդամություն ունեցող եւ անապահով անձիք) մասնագիտական ուսուցումներ են ստացել հենց աշխատավայրում գործատուների մոտ, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի կողմից հիմնած հաշմանդամություն ունեցող անձանց Ռեսուրս Կենտրոններում և տարբեր ուսումնական կենտրոններում:
 
Փետրվարի 23-ին Զբաղվածության Պետական Գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը զբաղվածության և սոցիալական ոլորտի աշխատակիցների և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող գործատուների հետ, որի նպատակն էր քննարկել հաշմանդամների զբաղվածության հարցում առկա կարծրատիպերի հաղթահարման  խնդիրները, ինչպես նաև նշված ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների աշխատանքի տեղավորման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Վանաձորի ԶՏԿ-ի տնօրեն Արա Առաքելյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Ջաղինյանը, Վանաձորի Սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի տեղակալ Ա. Ավետիսյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ մասնագիտական ուսուցումների փորձագետներ Գոռ Գևորգյաննու Հերմինե Փայտյանը և ոլորտի այլ մասնագետներ հանդես եկան թեմատիկ ելույթներով և առաջարկներով՝ ուղղված ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց աշխատաշուկայում ներգրավելու հարցին: Մասնավորապես, առաջարկվեց մշակել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կարիքների ու հմտությունների գնահատման միասնական համակարգ՝ շահառուների ընտրության նպատակով, ինչպեսնաև մասնագիտական ուսուցումներն իրականացնել՝ հիմնվելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կարիքի գնահատման և աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության վրա:
Քննարկման մասնակիցները նաև դիտեցին «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի հանրային իրազեկման ռազմավարության շրջանակներում նկարահանված  «Հաշմանդամությունը խոչընդոտ չէ հաջողության հասնելու համար» խորագրով ֆիլմը: 
Հանդիպման արդյունքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների՝ տվյալ համայնքի Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ կապ պահպանելու վերաբերյալ՝ թափուր աշխատատեղերի հետ կապված ընթացիկ տեղեկատվություն ստանալու և գործատուների հետ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով:  
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն