Շփման գծում նկատվել է լարվածության աճ


Շփման գծում նկատվել է լարվածության աճ

  • 25-02-2016 18:40:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց:
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական