Հաստատվել է Կամերային երաժշտական թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի կազմը


Հաստատվել է Կամերային երաժշտական թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի կազմը

  • 26-02-2016 14:17:49   | Հայաստան  |  Մշակույթ

Նկատի ունենալով «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսորի ազատմամբ պայմանավորված թատրոնի գեղարվեստական խորհրդի, ինչպես նաև 2016 թվականի ու հետագա ստեղծագործական ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը՝ թատրոնի տնօրենի 2016 թվականի փետրվարի 22-ի հրամանով հաստատվել է թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի կազմը: 
 
Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի կազմում են «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյանը /խորհրդի նախագահ/, Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը /խորհրդի անդամ/, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը /խորհրդի անդամ/, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը /խորհրդի անդամ/, Կոմպոզիտոր, «Աստղիկներ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանը /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի նկարիչ Մերի Արեյանը /խորհրդի անդամ/, Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը /խորհրդի անդամ/:
Թատրոնի ստեղծագործական առաջնահերթությունները որոշելու նպատակով՝  տեղի է ունեցել թատրոնի գեղարվեստական խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի գործունեությունն ուղղված է լինելու Կամերային երաժշտական թատրոնի խաղացանկի նորոգմանն ու հարստացմանը, թատերախմբի մասնագիտական ներուժի լիարժեք գործադրմանը: Ի լրումն հիմնական աշխատանքների` թատրոնի ստեղծագործական կյանքն ակտիվացնելու նպատակով կկազմակերպվեն նաև թատերական փառատոներ, դրամատուրգիական ընթերցումներ, գիտաժողովներ, տարաբնույթ այլ միջոցառումներ: Ստեղծագործական ծրագրերի իրականացման գործում կընդգրկվեն նաև հրավիրյալ բեմադրիչներ, դերասաններ։ 
Բոլոր ծրագրերը քննարկվել և համաձայնեցվել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ։
Գեղարվեստական խորհուրդն ունենալու է ոչ միայն խորհրդակցական գործառույթներ, այլև՝ ընդգծված գործնական նշանակություն։  
 
Կամերային երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ն. Եփրեմյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play