ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

  • 29-02-2016 16:32:20   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են՝ նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play