Քրիստոնեա-մուսուլմանական բախում Սամցխե-Ջավախքում. կողմերը պահանջում են բաժանել գերեզմանոցը


Քրիստոնեա-մուսուլմանական բախում Սամցխե-Ջավախքում. կողմերը պահանջում են բաժանել գերեզմանոցը

  • 03-03-2016 12:25:24   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Տվյալ պահին Եվրամիությունը գտնվում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շրջանակներում Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման փուլում:
 
Դա ներքին հարց է, և կարծում եմ, որ մենք շուտով կավարտենք տվյալ փուլը: Վրաստանն իրականացրել է բոլոր պահանջները, սիկ Ուկրաինան դեռևս պետք է իրականացնի որոշակի աշխատանք: Հավանաբար, մենք Վրաստանին և Ուկրաինային առանձին-առանձին կգնահատենք», -մարտի 2-ին հայտարարել է Եվրոկոմիսար Իոհաննես Հանը:
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը կոչ է անում երկրի իրավապահպան մարմիններին հնարավորինս արագ հետաքննություն անցկացնել Սամցխե-Ջավախք շրջանի Ադիգենի գյուղում «միջկրոնական հակասության փաստի» վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ երկրի իրավապահպան մարմինները պետք է առավելագույնս արագ արձագանքեն պատահածին: Ընդհանուր առմամբ շատ կարևոր է ոչ միայն ժամանակակից արձագանքը, այլև բախման սրացումը կանխելու ուղղությամբ աշխատանքներ տանելը: Մեր ունեցած տեղեկության համաձայն` իրավապահպան մարմինները դեռևս չեն ավարտել հետաքննությունը նման և այլ փաստերի շուրջ: Երբ տեղի չի ունենում պահանջվող հետաքննությունը, և հանցագործները մնում են անպատիժ, մենք նման տեսակի հանցագործության ոչ մեկանգամյա կրկնություն ենք ստանում: Լռությունը հետագա հանցագործությունների աջակցությունն է», -մարտի 2-ին հայտարարել է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը:
Միաժամանակ Սամցխե-Ջավախքի շրջանի գյուղերից մեկում առաջացած քրիստոնեա-մուսուլմանական բախման կապակցությամբ մարտի 2-ին հանդիպում է կայացել վրացական պատրիարքարանի ներկայացուցիչների և Վրաստանի մուսուլմանների ղեկավարության միջև: Տարածված տեղեկության համաձայն` «կողմերը եկել են համաձայնության, որ Ադիգենիի գյուղում կբացվի համատեղ քրիստոնեամուսուլմանական գերեզմանոց»: Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Ադիգենի գյուղում զանգվածային կռիվ է տեղի ունեցել քրիստոնյա և մուսուլման բնակիչների միջև: Կռվի պատճառ է դարձել գյուղական գերեզմանոցի բաժանման հարցը: Մուսուլմանները պահանջում են գերեզմանոցի մուսուլմանական համայնքի համար գերեզմանոցի առանձին մաս: Քրիստոնյաները դեմ են և հայտարարում են, որ գերեզմանոցի բաժանմանը անպայման կհետևի մզկիթի շինարարության պահանջը: Ադիգենիի մուսուլմանական համայնքի պահանջի համար հիմք է ծառայել Կրոնական հարցերով Ազգային Գործակալության որոշումը: Գործակալության որոշման համաձայն` մուսուլմաններին փոխանցվել է 11 մզկիթ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև թուլատրված է բաժանել Ադիգենիի գյուղական գերեզմանոցը:
«Եկեղեցին քննադատում է ցանկացած բռնություն: Բնականաբար, մենք չենք մասնակցում տվյալ հարցի լուծման գործընթացին: Ինչպես մեզ հայտնի է, տվյալ խնդիրը արդեն վաղուց գոյություն ունի: Իբրև թե նույնիսկ ընդունվել էր ինչ-որ որոշում, մինչդեռ, վերջին պահին սադրիչների խմբին հաջողվել է սրել իրավիճակը: Դա շատ վատ է: Մենք ցանկանում ենք կոչ անել իրավապահպան մարմիններին ոչ միայն հետաքննել երկու կրոնական համայնքների միջև բախման փաստը, ցանկանում ենք կոչ անել համապատասխան մարմիններին գտնել և պատժել մեղավոր սադրիչներին: Կարևոր է, որպեսզի սադրիչները պատժվեն», -մարտի 2-ին հայտարարել է վրացական եկեղեցու Ախալցխայի թեմի առաջնորդը:
Վրաստանի Տնտեսության նախարարության տարածած տվյալների համաձայն` «2015թ երկաթուղով տեղափոխված բեռների ծավալը կազմում է 14 100 000 տոննա, ինչը 14%-ով պակաս է, 2014թ. համեմատությամբ»: 2012թ.-ից վրացական երկաթուղիներով ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 30%-ով: «2011թ. վրացական երկաթուղիներով փոխադրվել է 20 100 000 տոննա բեռ, 2012թ.` 20 100 000 տոննա, 2013թ.` 18 200 000 տոննա, 2014թ.` 16 700 000 տոննա, 2015թ.` 14 100 000 տոննա: Ապրանքաշրջանառության ծավալի կրճատման կապակցությամբ երկաթուղու ղեկավարությունը 2015թ. հուլիսին որոշում է ընդունել արտահանվող բեռների փոխադրման սակագնի 20%-ով կրճատման մասին»: Հարկ է նշել, որ միաժամանակ բարձրացվել են տարանցիկ բեռների փոխադրման սակագինը, ընդ որում Հայաստանի տարանցիկությունը թանկացել է, իսկ Ադրբեջանինը` ոչ: Ինչ վերաբերում է ծովային փոխադրումներին` ամենաշատը կրճատվել է Փոթի նավահանգստի փոխադրումների ծավալը (21%-ով կիճատում): Բաթումիի նավահանգիստը կրճատել է ծավալները 10%-ով: Քուլեվիի նավթային տերմինալը, ընդհակառակը, բարձրացրել է բեռի (նավթի) ծավալը 15%-ով:
Վրաստանի Ազգային Բանկի տվյալների համաձայն` երկրի բանկերում ուշացված վարկային պարտքերի ծավալը 2016թ. մեծացել է 37 600 000 լարի, այսինքն` ժամկետն անցած վարկերը ավելացել են 11%-ով և կազմել են 329 700 000 լարի: Ուշացած (ժամանակին չվճարված) վարկերը կազմել են Վրաստանի բանկերի կողմից տրամադրած կրեդիտների ընդհանուր ծավալի 2%-ը: Վրաստանի Ազգային Բանկի տվյալների համաձայն` 2016թ. հունվարին վարկերի ընդհանուր տոկոսային դրույքը կազմել է 16.8%-ը, որոնցից 10.5%-ը արտասահմանյան արժույթով վարկեր են, իսկ 22%-ը` տարեկան վարկերն են` ազգային արժույթով տրված:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը