Գյումրիի «Խաչքարերի պուրակում» տեղադրվել են Նոր Ջուղայի ավերված առայժմ 20 խաչքարերի կրկնօրինակները


Գյումրիի «Խաչքարերի պուրակում» տեղադրվել են Նոր Ջուղայի ավերված առայժմ 20 խաչքարերի կրկնօրինակները

  • 23-10-2010 23:24:08   | Հայաստան  |  Քաղաքական
Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարեւանությամբ ստեղծվել է «Խաչքարերի պուրակ», որտեղ տեղադրվել են Ջուղայում ավերված 20 խաչքարերի կրկնօրինակները, դրանք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից` իբրեւ յուրօրինակ բողոք ընդդեմ ադրբեջանցիների կողմից Ջուղայում իրագործված մշակութային եղեռնի: Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 23-ին հիշյալ պուրակ է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահին ներկայացվել է, որ հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան հարյուր խաչքար: Երկրի ղեկավարը Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցել է նաեւ «Քաղաքի օր» տոնակատարությանը, այն նշվում է 2003 թվականից ի վեր։ Այս տարի Պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին, ՌԴ հարավային ֆեդերալ տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին, եւս երեք անձինք պարգեւատրվել են «Վարպետ» ոսկյա կրծքանշանով: Շիրակի մարզ աշխատանքային այցը Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք այցելությամբ: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքին եւ աշխատակիցների համար ստեղծված պայմաններին:
Նոյյան տապան  -   Քաղաքական