Ռուսաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը


Ռուսաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

  • 07-03-2016 14:29:19   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում՝ «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. համագործակցության պլանի» և «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2016-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` 2016 թ. մարտի 10-ին, Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը:
 
Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»:
Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
«Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների Նախագահների մասնակցությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play