ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ


ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ

  • 09-03-2016 18:41:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ
 
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին եւ Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաեւ՝ Հարություն Աղասարգսյանին եւ նրա ընտանիքին՝ բանաձեւի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար:
 
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները», - ընդգծված է Ազգային ժողովի նախագահի շնորհակալական նամակներում:
 
 
 ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play