«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևանի պատմության թանգարանում


«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևանի պատմության թանգարանում

  • 11-03-2016 11:31:57   | Հայաստան  |  Մշակույթ

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը:
 
Իր տեսակով բացառիկ ցուցադրությանը ներկայացվել են շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ: Հիմնական՝ «Արատտա» հավաքածուն պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող զարդերն են, որոնք ստեղծվել են շուրջ 10 տարվա ընթացքում և որպես արվեստի գործեր բարձր են գնահատվել աշխարհի տարբեր երկրներում: 
Բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է ժամանակակից ստեղծագործողների` իրենց մեջ հնադարյա պատմություն ամփոփող զարդարվեստը հանրությանը ներկացնելն ու դրանք մեզանում կիրառելի դարձնելու ջանքերը: 
Հայտնելով մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում իր լուման ներդնելու մեծ ցանկության մասին՝ Նուռը հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցութունը կշարունակվի և առաջիկայում ևս կլինեն նոր ու հետաքրքիր նախագծեր: Ցուցադրության մասին խոսելով ՝ Նուռը  նաև նշել է, որ այն նվիրում է բոլոր կանանց՝ ՈՒՀԻ-ներին, համոզված լինելով, որ իր աշխատանքները կոգևորեն կանանց և երևանյան ու հայկական մշակույթը նորովի կներկայացվի:
Այցելուները, որոնց թվում ոչ միայն երևանուհիներ և հայուհիներ էին, հիացմունքով են հեռացել ցուցադրությունից՝ ցանկություն հայտնելով ավելի լավ ծանոթանալու հայկական մշակույթին: Ցուցադրության հավաքածու են ընդգրկվել նաև դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ ստեղծված հարսանեկան կերպարային զգեստները: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, որոշ աշխատանքներ հնարավոր կլինի նաև ձեռք բերել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play