«Յունիգրաֆ Իքս»-ը սրում է թափառող կենդանիների իրավիճակը. «Դինգո» ՀԿ (Տեսանյութ)


«Յունիգրաֆ Իքս»-ը սրում է թափառող կենդանիների իրավիճակը. «Դինգո» ՀԿ (Տեսանյութ)

  • 14-03-2016 12:21:01   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



«Դինգո»  ՀԿ-ն տարածել է հաղորդագրություն Յունիգրաֆ Իքս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որում ասված է . 
 
«Վերջին շրջանում Յունիգրաֆ Իքս կազմակերպությունը սկսել է ակտիվորեն ստեղծել շների ստերջացման և հետ վերադարձման իմիտացիա: 
 
Մենք բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ապացուցեցինք և հանրությանը ներկայացրեցինք այն փաստը, որ կենդանիները իրականում ՉԵՆ ստերջացվում: 
Հետևաբար Յունիգրաֆ Իքսի այս քայլը իր մեջ կրում է թաքնված քաղաքականություն: 
Փողոց բաց թողնելով ծայրահեղ վախեցած (ինչը ժամանակի հետ վերածվում է ագրեսիայի) ու թույլ կենդանիներ՝ նրանց հավանաբար ուզում են հասնել նրան, որ բնակիչները սկսեն վախենալ, բողոքել և պահանջել շներին փողոցներ բաց չթողնել, որպեսզի նրանք հետագայում շներին սպանելուց ունենան պատճառ, այն է՝ "ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ":
Հարգելի բնակիչներ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, որ ցանկացած իրավիճակ, որ հիմա տեղի կունենա շների պատճառով՝ ագրեսիայի դրսևորում կամ ցանկացած այլ բան, ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ Յունիգրաֆի ՍԽԱԼ աշխատանքի արդյունքում է:
Այս կազմակերպությունը որքան հնարավոր է սրում է և հարամում է թափառող կենդանիների իրավիճակը Երևանում: Նրանք են ՄԻԱԿ պատասխանատուն այն ամենի, ինչ կատարվում է կամ կկատարվի թափառող շների հետ կամ պատճառով:
Յունիգրաֆ Իքսը ՊԱՐՏԱՎՈՐ Է փողոց վերադարձնել ստերջացված, առողջ, պատվաստված ու հանրության համար անվտանգ կենդանիներին:
Այս կազմակերպությունում աշխատում է ոլորտից ԲԱՑԱՐՁԱԿ անտեղյակ, ՏԳԵՏ, ԱՆՍԻՐՏ և պետական բյուջեն գռփող անձնակազմ: Հետևավաբար նրանք ՄԻԱԿ պատասխանատուն են թափառող կենդանիների հետ կապված ՑԱՆԿԱՑԱԾ իրավճակի:
ՀԻՇԵՔ ԱՅՍ ԵՎ ՏԱՐԱԾԵՔ, որպեսզի բոլորն իմանան»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով