Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ 3000 կրակոց է արձակվել


Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ 3000 կրակոց է արձակվել

  • 14-03-2016 15:43:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական