Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում մտցվել է երթևեկության սահմանափակում


Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում մտցվել է երթևեկության սահմանափակում

  • 15-03-2016 18:56:10   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Մոտակա ժամանակներս Վենետիկյան Հանձնաժողովը կհրապարակի իր երաշխավորումները Վրաստանի Ընտրական Կոդեքսում փոփոխությունների վերաբերյալ, որոնք ընդունվել են 2015թ. դեկտեմբերին:
 
Արդեն հայտնի է, որ Վենետիկյան Հանձնաժողովը դժգոհ է մտցված փոփոխություններից: Գոյություն ունի դժգոհություն ընտրական շրջանների սահմանների փոփոխության առթիվ: Պետությունը նույնիսկ ջանք չի թափել հենց ընտրական սուբյեկտների կարծիքը հարցնելու համար: Ակնհայտ է, որ սահմանների փոփոխությունը ներմուծվել է իշխող կոալիցիայի քաղաքական շահերի հաշվառմամբ: Վենետիկյան հանձնաժողովի կարծիքով Ընտրական շրջանների փոփոխված սահմանները չեն արտացոլում երկրում տիրող իրականությունը: Ընտրողների միջև իրավահավասարության հաստատումը ճիշտ քայլ է, բայց այն, թե ինչպես է տեղի ունեցել սահմանների փոփոխությունը, պարզորոշ մատնանշում է, որ գոյություն ունի քաղաքական շահագրգռվածություն», -մարտի 14-ին հայտնել է Պաատա Դավիթաիան:
Թբիլիսիում շարունակվում է Պետական Համալսարանի ուսանողների բողոքի ցույցը, որը սկսվել է մարտի 9-ին: Մարտի 14-ին ԹՊՀ-ի շենքի առջև կայացել է երկու որոշիչ ցույց: Ուսանողների մի խումբը պահանջում է ուսանողական ինքնակառվարման մարմիններում արմատական բարեփոխումներ անցկացնել, ինչպես նաև երկրի ԲՈւՀ-երը «մաքրել» պետական անվտանգության ծառայությունների աշխատակիցներից: Մյուս կողմից ուսանողական ինքնակառավարման համախոհների ներկայացուցիչները պահանջում են ԹՊՀ-ի ռեկտորի հրաժարականը և խոչընդոտում են մնացած ուսանողների ցույց անցկացնելուն: Մարտի 14-ի ցերեկը իրավիճակը սրվել է, և չնայած իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայությանը` ոչ մեծ ֆիզիկական բախում է տեղի ունեցել ուսանողների երկու խմբերի միջև: Երեկոյան ԹՊՀ-ի կանցլերի պաշտոնի թեկնածուներից մեկը` Գիորգի Գափրինդաշվիլին, հայտարարել է այն մասին, որ հանում է իր թեկնածությունը, ինչն էլ բողոքող ուսանողների պահանջներից մեկն էր: Գափրինդաշվիլու թեկնածության հանումը չի դադարեցրել բողոքի, և ցույցը շարունակվում է:
«Մենք պահանջում ենք, որպեսզի պետական անվտանգության մարմինների աշխատակիցները չխառնվեն համալսարանի կյանքին: Պահանջում ենք, որպեսզի բոլոր գործակալները լքեն երկրի ԲՈւՀ-երում զբաղեցրած իրենց պաշտոնները»: Հիշեցնենք, որ մարտի 11-ին Անվտանգության և Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին իր հայտարարությունում հաստատեց այն փաստը, որ երկար տարիների ընթացքում երկրի բոլոր ԲՈւՀ-երում փաստացիորեն գաղտնի աշխատում են պետական անվտանգության մարմինների աշխատակիցներ:
«Գոյություն ունեն որոշակի սպառնալիքներ, որոնց վրա մեր քաղաքացիները ոչ միշտ են ուշադրություն դարձնում: Ահա, օրինակ, բոլորը գիտեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գոյության մասին: Հիմնականում այդ կազմակերպության անդամներ են դառնում ուսանողները: Թբիլիսիի Պետական Համալսարանում սովորում են շատ արտասահմանցի ուսանողներ: Ցավոք, մեր ուսանողների հավաքագրման որոշակի փորձեր կան: Այդ իսկ պատճառով հետախուզության տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի համալսարանում լինեն մեր աշխատակիցները», -հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին:
«Ցանկացած ուսանողական բողոք, որը վերաբերում է կրթության մակարդակի կամ վարչարարական գործընթացների և ընդհանուր ուսումնական պայմանների բարելավմանը, դրական գործընթաց է: Ողջունելի է, որբ ուսանողները ակտիվություն են ցուցաբերում երկրում և հասարակությունում ընթացող գործընթացների հանդեպ: Ուսանողները բնական կերպով պետք է ներառված լինեն երկրի կյանքի կարևոր գործընթացներում: Մյուս կողմից հիասթափություն է առաջացնում, որ հասարակ վարչարարական, կադրային հարցի լուծման համար անհրաժեշտ եղավ ուսանողական բողոքի ցույց անցկացնել: Ես իմ աջակցությունն եմ ցուցաբերում բոլոր այն ուսանողներին, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտում», -մարտի 14-ին հայտնել է Վրաստանի փոխվարչապետը:
Մարտի 14-ի առավոտյան համացանցի միջոցով կրկին տարածվել են որոշ տեսանյութեր, որոնք արտացոլում են որոշ հասարակական և քաղաքական գործիչների անձնական կյանքը: Տարածված տեսանյութում կար նաև հետևյալ բովանդակության սպառնալիք. «եթե նշված քաղաքական և այլ գործիչները մինչ ամսվա վերջը չլքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, ապա կհրապարակվեն նոր ծավալով մերկացնող տեսանյութեր»: Հարկ է նշել, որ տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ-ն և այլ պետական մարմինները հայտարարություններ են արել, որոնց համաձայն տվյալ նյութերը հրապարակող անձինք անպայման կբռնվեն և կպատժվեն: Ինչպես նաև մերկացնող տեսանյութերի չտարածման նպատակով ողջ օրվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքով մեկ արգելափակված էր Youtube-ի կայքը: Հարկ է նշել, որ եթե նույնիսկ տվյալ նյութերի տարածմամբ զբաղվում են առանձին անձինք, այն հարցը, թե ինչպես են նրանց հասնում այդ տեսանյութերը, մնում է բաց, և ակնհայտորեն մատնանշում է երկրի համապատասխան գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությունը տվյալ գործին:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության հայտարարության համաձայն` «եղանակային պայմանների վատթարացման պատճառով Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում մտցվել է երթևեկության սահմանափակում, որոնք կհանվեն ձնաբքի և փոթորկի ավարտից անմիջապես հետո»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը