Մոլդովան և ԱՄՆ-ն իրականացնելու են համատեղ զորավարժություններ


Մոլդովան և ԱՄՆ-ն իրականացնելու են համատեղ զորավարժություններ

  • 16-03-2016 12:57:04   | Մոլդովա  |  Միջազգային

Մոլդովայի և ԱՄՆ-ի ազգային բանակի շուրջ 130 զինծառայողներ մասնակցում են  Agile Hunter 2016 համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվում են Մոլոդովայի հետևակային բրիգադի պալիգոնում:  
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` զորավարժությունների ղեկավար, մոլդովական բանակի գնդապետ Վալերի Կիլարը նշել է, որ համատեղ զորավարժությունների նպատակն է փորձարկել զինված ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև ամերիկյան և մոլդովական զինծառայողների միջև փորձի փոխանակումը: 
Մարտի 19-ին ավարտվող զորավարժությունները հանդիսանում են Մոլդովայի և ԱՄՆ-ի միջև չորս տարվա ռազմական համագործակցության ծրագրի մի մասը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային