Հանուն ինչի՞ է Թուրքիան դադարեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունները
16-03-2016 18:08:48 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Անկարայի բարձրագույն շրջաններում բամբասանքներ կան այն մասին, որ նախագահ Էրդողանի` Բաշար ալ-Ասադի համակարգը տապալելու ձգտման մեջ անձնական վիրավորանքի տարր կա:
Երբ Սիրիայի և Թուրքիայի միջև գոյություն ունեին նեղ փոխհարաբերություններ, երկու նախագահների ընտանիքներն ուղևորվեցին համատեղ հանգստի:
Ասում են, որ արդյունքում Ասադի կինը` Ասման, էլեկտրոնային հասցեի միջոցով նամակ է ուղարկել ամուսուն, որտեղ աղաչում էր նրան այլևս երբեք չանել դա: Նա իբրև թե հայտարարել է, որ այդ զույգը չի տիրապետում լեզուների, որ Էրդողանը ընդամենը մեկ գիրք կարդացած լակոտ է, իսկ նրա կինը` ձանձրալի է, որին հետաքրքրում է միայն խանութներ այցելելը: Նամակը թուրքական հետախուզության ուշադրությունն է գրավել: Իսկ մնացածն, ինչպես ասում են, պատմություն է:
Բայց Ասադն ապրեց ռուսների շնորհիվ: Նոյեմբերին թուրքերը խփեցին իրենց օդային տարածքն ընդամենը 17 վայրկյանով հատած ռուսական ինքնաթիռին: Նախագահ Վլադիմիր Պուտինը վիրավորանքները հեշտությամբ ներողը չէ: Նա մեկ գրքից ավելին է կարդացել, նա խոսում է ոչ մեկ լեզվով և հաշվարկում է իր գործողությունները:
Դեռևս Ռուսաստանի վրեժը սահմանափակվում է Թուրքիայից արտահանման կտրուկ կրճատումով: Իսկ միայն Անթալիայում ռուս զբոսաշրջիկների բացակայությունից, որը նրանց նախընտրելի հանգստյան վայրն էր, ավելի քան 400 հյուրանոց վաճառքի է հանվել: Բացի այդ Ասադը, երևում է, կվերադարձնի իր Հալեպ քաղաքը: Իսկ Ռուսաստանը սկսել է աջակցել քրդերին, որոնք ձգտում են ստեղծել իրենց պետությունը, որի սահմանը կանցնի թուրքական տարածքի խորքով հոսող Տիգրիս գետի երկայնքով:
Դա կարող է հիշեցնել XIX դարի ռուս-թուրքական պատերազմները և Կովկասում ու Բալկաններում տեղի ունեցած այլ դրվագներ: Բայց մեր ժամանակներում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նվազագույնս ճիշտ էին, իսկ մասնավորապես նաև ջերմ:
Այո´, պետական այրերը ցարական դարաշրջանում ցանկանում էին գրավել Կոստանդնուպոլիսը («Ցարգրադ»): Բայց երբ նրանք հասկացան, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ դրա արդյունքում, Ռուսաստանը մի քայլ ետ արեց: Ավելի լավ է լինի թույլ Թուրքիա, որը կարելի կլինի վերահսկել ինքնավար Հայաստանի, ինչպես նաև Քրդստանի միջոցով, քան անհանգիստ գաղութ կամ անգլիացիների կողմից ղեկավարվող բեռ, ինչպես Հունաստանը:
1833թ.-ին ռուս զորքը թույլ չտվեց, որպեսզի եգիպտասիրիական բանակը վերցնի Ստամբուլը: Իսկ երբ 1920թ. վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և բրիտանացիները սկսցեցին հանդես գալ Հունաստանի և Հայաստանի կողմից, պաշտպանելով իրենց շահերը, ռուսները օգնության հասան թուրքերին:
Իրականում կասկածելի է, թե Թուրքիան ընդհանրապես կարող էր գոյություն ունենալ առանց Մոսկվայի` այն ժամանակվա ցուցաբերած օգնության:
Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակի ազգային հուշահամալիրում կան 4 հայտնի կերպարներ, և թուրքական հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքն այնտեղ ամենաերևելին է: Բայց ամենազարմանալին այն է, որ այդ քառյակում մեկը Թուրքիայում ԽՍՀՄ-ի առաջին դեսպանն է` Սիմոն Արալովը: Նա համագործակցում էր թուրք ազգայնամոլների հետ, որոնք 1919թ. ցանկություն էին հայտնել ոչ մեծ մասշտաբով հարթել Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունները և հակազդում էին Անտանտի արևմտյան դաշնակիցներին:
1920թ. ամռանը թուրքական կառավարության ներկայացուցիչները ստորագրեցին Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր Մեծն Հայաստանի, Մեծն Հունաստանի և Քրդստանի ստեղծումը: Թուրք սուլթանը պետք է դառնար վերացական էմիրաթի ղեկավարը:
Պայմանագիրը բախվեց Խորհրդային իշխանությունների կողմից աջակցություն ստացած հզոր հակադրության: Պայմանագրի ստորագրման պահին Մոսկվայում հանդիպում է կայացել արտաքին գործերի ազգային կոմիսար Գիորգի Չիչերինի և Անկարայի ներկայացուցիչ Ալի Ֆուհատ Փաշայի միջև: Նրանք պայմանավորվել են այն մասին, որ Խորհուրդները կհրաժարվեն Արևմտյան Հայաստանից, իսկ Թուրքերը կմոռանան Ադրբեջանի մասին: Հետո թուրքերը ստացան գումար և զենք, որոնք օգնեցին իրենց կոտորել թշնամուն:
Կողմերից յւորաքանչյուրը անվստահությամբ էր մոտենում Արևմուտքին: Եվ յուրաքանչյուրը դեմ էր հանդես գալիս իսլամի ավելի վայրի երևույթների դեմ: Աթաթյուրքը (ոչ հրապարակայնորեն, բայց մասնակիորեն) համարում էր այն «մեր վզի վրա ծանրացած դիակ»: Նրա կինը նամակագրական կապի մեջ էր Խորհրդային կրթության կոմիսար Անատոլի Լունաչարսկու քրոջ հետ` խորհրդակցելով այն մասին, թե ինչպես կարող է կրթել թուրք գյուղացիներին:
1929թ. Ստալինը որոշեց աքսորել Տրոցկուն, բայց չէր կարողանում գտնել մի երկիր, որը կընդուներ նրան, մինչև իրենց համաձայնությունը չտվեցին թուրքերը: Տրոցկին ապրեց Պոլսում 4 տարի:
Բայց ամեն ինչ խափանվեց 1945թ., երբ Ստալինը ջրի երես հանեց հին ցարական փաստաթղթերը: Նա աջակցեց հայերի գործին և պահանջեց վերադարձնել նրանց Թուրքիայի արևելքում գտնվող երեք նահանգ:
1947թ. Թուրքիան օգնություն ստացավ ըստ Մարշալի ծրագրի, իսկ ավելի ուշ միացավ սակագնային և առևտրի Գլխավոր համաձայնագրին և մտավ ՆԱՏՕ: Դա նրան քիչ շահ չբերեց: Ստալինի ժառանգորդ Նիկիտա Խրուշչովը ճանաչեց Խորհրդային քաղաքականության սխալը, բայց դաշինքներ վերակառուցելու համար արդեն ուշ էր: Առավել ևս, դրանից հետո թուրք-խորհրդային հարաբերությունները երբեք վատը չեն եղել: Իսկ երբ 1965թ. Թուրքիայի վարչապետ դարձավ Սուլեյման Դեմիրելը, սկսվեց ողջամիտ համագործակցություն: Իհա´րկե, այդ ժամանակ ոչ ոք ինքնաթիռներ չէր խփում:
Ինքնաթիռի ոչնչացման օգտին հիմնավորումները դեռևս ձևական բնույթ են կրում: Բայց թուրքական ինքնաթիռները հաճախ են խախտում Հունաստանի օդային տարածքը, և դա ոչ մի ճակատագրական հետևանքներ չի առաջացնում: Ռուսական ինքնաթիռի ակնթարթային թռիչքի վրա Թուրքիայի արձագանքը ինչ-որ այլ բանի արտացոլում է:
Ռուսները իսլամի դեմ պատերազմներում հաղթում են այն ժամանակվանից, ինչ Իվան Գրոզնին 1571թ. գրավեց Կազանը: Տեղի ունեցող վիրավորանքներն ու դժգոհությունն այսօր ստեղծվել են պատմական պահանջներից ելնելով, և դա դադարեցրեց ու ետ մղեց ռուս-թուրքական հարաբերությունները, որը հատկապես վերջին 15 տարիների ընթացքում մեծ շահեր էր բերում երկու կողմերին էլ: