ՄԻՊ-ն առաջարկում է քննարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ (Տեսանյութ)


ՄԻՊ-ն առաջարկում է քննարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ (Տեսանյութ)

  • 17-03-2016 14:15:53   | Հայաստան  |  Իրավունք



 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  մարտի 17- ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  նախնական ծանոթացել է Ընտրական օրենսգրքի նախագծին եւ  դրա վերաբերյալ ունի որոշակի դիտարկումներ: «Կարծում եմ՝ ողջամիտ է հարցը, որը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների և դիտորդների ներկայությանն ընտրատեղամասում: Նախատեսված է կոնկրետ քանակ՝ 8 հոգի: Թեև հիմնավորումները նշվում են, որ դա արվել է նաև ընտրատեղամասի տարածքի հնարավորությամբ, բայց ես կարծում եմ՝ կարելի է առաջարկել քննարկել ցանկն ընդլայնելու հարցը»,- ասաց Արման Թաթոյանը:
 
Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը վերջինս նշեց, որ  այդ հարցը շատ քաղաքականացված է, շատ կոնկրետացված գնահատական այս պահին չի ցանկանում տալ, բայց այդ հարցը լուծելիս՝ կարևոր է նկատի ունենալ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիտարկումները, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը. «Պարզապես այս պահին ձեռնպահ կմնամ իմ սեփական դիտարկումներն անելուց»:
Դիտարկմանը, որ ընդդիմությունն առաջարկում է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, Արման Թաթոյանն արձագանքեց, որ, թեև ողջամիտ է առաջարկը, բայց պետք է զգույշ լինել, որովհետև միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ խնդրահարույց կլինի, եթե քվեարկության գաղտնիության հետ կապված հարցերը վտանգվեն.
«Բայց մյուս կողմից էլ՝ տեսախցիկները կարևոր են, որովհետև հետագայում բողոքարկումների ժամանակ հնարավորություն է լինում օգտագործել: Այնպես որ, հարցին պետք է բազմակողմանի նայել: Ես նույնպես կփորձեմ գնահատական տալ՝ սրա հետ կապված»:
 
Մանրամասները «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Իրավունք