Քրդերը Սիրիայի մի հատվածը հայտարարել են դաշնային շրջան


Քրդերը Սիրիայի մի հատվածը հայտարարել են դաշնային շրջան

  • 17-03-2016 16:45:39   | Հայաստան  |  Միջազգային

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում դաշնային շրջան ստեղծելու մասին: Նման որոշում կայացրել են Քրդական Դեմոկրատական կուսակցությունը: korrespondent.net-ի փոխանցմամբ` սիրիացի քրդերը գտնում են, որ Սիրիայի հակամարտության լուծուման միակ ճանապարհը դաշնայնացումն է: 
 
Սիրիայի հյուսիսում դաշնային շրջան ստեղծելու որոշումը պաշտպանել են իրաքյան քրդերը, իսկ պաշտոնական Դամասկոսն անօրինական է անվանել սիրիացի քրդերի դաշնային կառավարման համակարգը: 
«Սիրիական կառավարությունը նախազգուշացնում է, որ վերացնելու է Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը վտանգ ներկայացնող ցանկացած փորձ` անկախ նրանից, թե ինչ անվան տակ են հանդես գալիս»,- հայտարարվել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարության կողմից: 
Կրեմլում հայտարարել են, որ սիրիացի քրդերի հարցի լուծումը և Սիրիայի ներքին կառավարումն ամբողջությամբ հենց սիրիացիների գործն է: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play