Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Ոսկե Լուսան» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով


Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Ոսկե Լուսան» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով

  • 17-03-2016 18:51:07   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. փետրվարի 26-27-ը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե Լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ:
 
Այն ներառված էր «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ:
Հարկ է նշել, որ 2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր «Այբուբեն» նախագիծը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ