Դադարեցված է տեղաշարժը Ծալկա-Նինոծմինդա մայրուղու Նարդևան-Ռադիոնավկա ոլորաններում


Դադարեցված է տեղաշարժը Ծալկա-Նինոծմինդա մայրուղու Նարդևան-Ռադիոնավկա ոլորաններում

  • 18-03-2016 11:44:40   | Վրաստան  |  Հասարակություն

Բարդ եղանակային պայմանների հաշվառմամբ` ուժեղ փոթորիկ, ձնաբուք, վատ տեսանելիություն և սառնամանիք, ամբողջովին դադարեցված է տեղաշարժը Ծալկա-Նինոծմինդա մայրուղու Նարդևան-Ռադիոնավկա  ոլորաններում:
 
«Կառավարությունը ծրագրում է բարեփոխումներ անցկացնել պետական կյանքի 4 բնագավառներում: Կարևորագույն ուղղություններից մեկն է կրթության համակարգը: Մենք ծրագրում ենք կրթության խորքային բարեփոխում անցկացնել: Կառավարությունը նաև մտադիր է երիտասարդությանն առավելագույնս ներառել բարեփոխումների անցկացման գործընթացի մեջ: Մենք անպայման հաշվի կառնենք մեր երիտասարդության կարծիքը: Բնականաբար, կրթության համակարգում անցկացվելիք բարեփոխումների շրջանակներում նաև բարեփոխումներ կանցկացվեն ուսանողական ինքնակառավարություններում: Մենք անպայման կհասնենք այնպիսի արդյունքի, որ ուսանողներն այլևս ստիպված չեն լինի իրենց դժգոհությունն արտահայտել բողոքի ցույցի և ուսումնական գործընթացի դադարեցման ճանապարհով», -մարտի 17-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Պետական անվտանգության մարմիններին վիրավորելու նպատակով ասված ցանկացած խոսք նշանակալիորեն թուլացնում է մեր երկիրը», -Վրաստանի Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետը: «Ուզում եմ հիշեցնել մեր հակառակորդներին, որ հենց ներկայիս իշխանությունների օրոք են սկսվել բարեփոխումների անցկացումը Ներքին Գործերի նախարարությունում, Պետական Անվտանգության Ծառայությունում և Դատախազությունում: Հատկապես այդ բարեփոխումների և նշված պետական մարմինների մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ մեր երկրում ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ձեռք բերել: Հիշեցնենք, որ պետական անվտանգության մարմիններին վիրավորելու նպատակով ասված ցանկացած խոսք նշանակալիորեն թուլացնում է մեր երկիրը: Այն փաստը, որ բարեփոխումները դեռևս ավարտված չեն, և տվյալ պետական մարինները դեռևս բարեփոխումների անցկացման կարիք ունեն, չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է իրեն թույլ տա առանց վերապահումների խոսել տվյալ մարմինների մասին», -մարտի 17-ին հայտնել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի Կառավարության որոշման համաձայն` «երկրի տարբեր շրջաններում հյուրանոց կառուցել ցանկացող անձանց համար մի կողմից նվազեցված կլինի տրամադրվող վարկի ներքին սանղակը, իսկ մյուս կողմից առավելագույն սահմանաչափն ավելի կմեծացվի»: «Արտադրի´ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում կառավարությունը որոշում է ընդունել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն անձանց, ովքեր ցանկանում են հյուրանոցների շինարարություն սկսել երկրի տարբեր շրջաններում: Հատկացվող վարկի ներքին սանդղակը կես միլիոնից լարիից կիջեցվի մինչ 200 000 լարի: Ինչ վերաբերում է առավելագույն սահմանաչափին, 1 000 000 լարիի փոխարեն ցանկացողները կարող են ստանալ մինչ 2 000 000 լարի: Առավելագույն սահմանաչափի բարձրացումը կապված է այն բանի հետ, որ անցկացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ առավելագույն սահմանաչափը ստացած անձինք, այնուամենայնիվ, չեն կարողացել սկսել իրենց բիզնեսը: Հենց այդ պատճառով Կառավարությունը որոշում է ընդունել բարձրացնել առավելագույն սահմանաչափը: Տվյալ որոշումը պետք է ավելի աջակցի բիզնեսի զարգացմանը և մեր երկրի շրջաններում հյուրանոցների շինարարությանը»:
Արդարադատության նախարարության հայտարարության համաձայն` «մոտակա ժամանակներս Վրաստանում հողատարածքների գրանցումը կդառնա ավելի հեշտ և պարզ գործընթաց»: «Երկրի Կառավարությունն արդեն ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որոնք պետք է նպաստեն ավելորդ խոչընդոտների վերացմանն այն անձանց համար, որոնք ցանկանում են գրանցել իրենց հողատարածքները: Այսօրվա դրությամբ Վրաստանում գրանցված է հողատարածք ունեցողների ընդամենը 25%: Դա շատ ցածր ցուցանիշ է: Համոզված ենք, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի շատ մարդիկ կկարողանան առանց որևէ խնդրի գրանցել իրենց հողատարածքները», -ասված է Վրաստանի Արդարադատության նախարարության հայտարարությունում:
«Ամուսնական դավաճանությունն ամենալուրջ մեղքերից մեկն է: Այն կինը, որի տեսանյութերը տարածվել են համացանցում, պետք է ապաշխարի: Հուսով եմ` Աստված կների նրան իր կատարածի համար: Բայց դա մեզ չի անհանգստացնում: Մեզ անհանգստացնում է այն, թե ինչպես այդ ամենը գնահատվեց: Ցավոք, մամուլում, տարբեր քաղաքական և հասարակական գործիչների կողմից արվեցին անսպասելի հայտարարություններ: Տվյալ հայտարարությունները ավելի շատ անհանգստություն առաջացրին մեզ մոտ: Ակնհայտ է, որ մեր հասարակությունը շատ խորն է խրվել մեղքի մեջ… Երկրի ղեկավարը ներկայանում է հեռուստատեսությամբ և ասում է, որ տվյալ իրավիճակում ոչ մի վատ բան չկա: Նախագահը հայտարարում է, որ ինքը սեռական հարաբերությունների շատ հարուստ փորձ է ունեցել, ունի և կունենա: Տվյալ խոսակցությունները հարիր չեն երկրի ազգային ղեկավարին: Մի՞թե կարելի է պատկերացնել, որ ինչ-որ նման բան կարող էր ասել Դավիթ Շինարար արքան: Այս ամենն ավելի նման է հասարակաց տան մենեջերի խոսքին, նման է կավատի խոսակցությանը, դա նրանց տերմինաբանությունն է: Ահա այսպիսի սարսափելի իրավիճակում ենք մենք այսօր գտնվում, այդպիսի մարդիկ այսօր զբաղեցնում են Վրաստանի պետական պաշտոնները: Եթե այսօր մենք` վրացի քահանաներս, չբարձրացնենք մեր ձայնը և չքննադատենք տեղի ունեցածը, ապա Աստծո դատն առաջին հերթին մեզնից կպահանջվի», -մեկնաբանելով այսպես կոչված «գաղտնի տեսանյութերը», Վրաստանի նախագահի հայտարարությունը` հայտարարել է վրաց եկեղեցու եպիսկոպոս Սպիրիդոնը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն