Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության նոր հեռանկարներ


Հայ-ֆրանսիական կրթական համագործակցության նոր հեռանկարներ

  • 18-03-2016 18:42:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
 
Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում: "Մեր երկրի անկախության կարևոր գրավականներից մեկն ազդեցությունների հավասարակշռումն է, և այդ առումով ֆրանսիական ազդեցությունը հատուկ տեղ է գրավում: Իմ կարծիքով, մեր երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել",-նշել է նախարարը և ընդգծել Ֆրանսիական համալսարանի դերը մեր կրթական համակարգում` միաժամանակ ցանկություն հայտնելով ֆրանսիական մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Իր հերթին դեսպան Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսիական կրթական հաստատության ուղղությամբ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների համագործակցությանը, զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ