Ռուսաստանում ինքնաթիռի պայթյունի հետևանքով 62 մարդ է մահացել (Տեսանյութ)


 

Ռուսաստանում ինքնաթիռի պայթյունի հետևանքով 62 մարդ է մահացել (Տեսանյութ)

  • 19-03-2016 18:42:39   | Ռուսաստան  |  Միջազգային



Շաբաթ օրը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում  ուղևորատար ինքնաթիռը վատ տեսանելիության և ուժեղ քամիների հետևանքով շրջվել, ապա վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ պայթել է՝ դառնալով 62 ուղևորի մահվան պատճառ:
 
CNN-ի փոխանցմամբ The flydubai   Բոունիգ 737 ինքնաթիռը կործանվել է Դուբայից վերադառնալու ժամանակ՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ըստ պատկան մարմինների, ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են: Իրավապահ մարմինների համոզմամբ, վթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել, ինչը մոտ 2 ժամ  հնարավորություն չի տվել ինքնաթիռին վայրէջք կատարել: Պաշտոնյաները բացառում են ահաբեկչության վերաբերյալ շրջանառվող վարկածը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային