Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1700 կրակոց. ԼՂՀ ՊՆ


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1700 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 23-03-2016 12:06:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
 
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական