Ֆրանսիայում անհապաղ կերպով տարհանել են «Թուլուզ» օդանավակայանի ուղևորներին


Ֆրանսիայում անհապաղ կերպով տարհանել են «Թուլուզ» օդանավակայանի ուղևորներին

  • 23-03-2016 15:33:36   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիայի հարավում գործող «Թուլուզ» օդանավակայանում մարտի 23-ին սկսել են արտակարգ տարբերակով տարհանել ուղևորներին` չբացատրելով տարհանման պատճառները:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` France 3 հեռուստաալիքը հստակեցրել է, որ օդանավակայանում ուղևորների տարհանումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7-ին: Ներսում գտնվողներին բարձրախոսներով խնդրել են լքել օդանավակայանի շենքը: Ներկա պահին տարհանման կոնկրետ պատճառները չեն նշվում: 
Ֆրանսիական Toulouse7 պարբերականի փոխանցմամբ` օդանավակայանում ուղևորներին տարհանել են կասկածելի փաթեթների պատճառով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն