Վրաստանի սահմանային ծառայությունը կանխել է երկրում թմրանյութերի անօրինական մուտքի փորձը
24-03-2016 11:52:01 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուս-թուրքական սահմանի «Կարծախի» և «Վալե» անցակետում Վրաստանի սահմանային ծառայությունը կանխել է երկրում թմրանյութերի անօրինական մուտքի փորձը: «Իրանի քաղաքացիները փորձ են կատարել Թուրքիայից որոշակի քանակությամբ դեղորայք մտցնել, որոնք պարունակում են թմրանյութային հատկություններ: Մասամբ թմրանյութեր մտցնելու փորձը իրականացվել է Սամցխե-Ջավախքի շրջանի «Կարծախի» և «Վալե» անցակետերում», -ասված է Վրաստանի սահմանային ծառայության հայտարարությունում:
Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության համաձայն` «Քարելիը շրջանի Ռուիսի գյուղում ձերբակալվել են երկու քաղաքացի, որոնք մի քանի տարվա ընթացքում զբաղվում էին Բաքու-Սուպսա նավթախողովակից անմշակ նավթի գողությամբ»: «Հետաքննության անցկացումը հաստատել է, որ երկու քաղաքացիները պարբերաբար նավթախողովակից գողացել են մեծ քանակությամբ անմշակ նավթ: Հանցագործ ծրագրերի իրականացման համար ձերբակալվածներն անցկացրել են իրենց սեփական խողովակը մեկ կիլոմետր երկարությամբ և միացրել են այն նավթախողովակին», -ասված է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում: Ձերբակալվածներին սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:
Մարտի 23-ին Վրաստանի Բնապահպանության նախարարն աշխատանքային հանդիպում է անցկացրել Սամցխե-Ջավախքում: Հանդիպմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև տեղի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: «Հանդիպումը կայացել է շրջանային կենտրոնում` Բորժոմիում: Բնակչությունը նախարարին ներկայացրել է բնապահպանության բնագավառում գոյություն ունեցող խնդիրների լուծման իր տեսությունը: Քննարկման հիմնական թեման է դարձել շրջանի անտառային հարստության օգտագործման հարցը: Հանդիպմանը մասնակցող շրջանի բնակչությունը խնդրել է նախարարին հաշվի առնել շրջանի բնակիչների բարդ սոցիալական դրությունը և թեթևացնել որոշ կանոնակարգումներ, որոնք վերաբերում են անտառային ռեսուրսներին», -ասված է Վրաստանի Բնապահպանության նախարարության հայտարարությունում:
Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` «ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա ընթացքում պետական գանձարան է ներմուծվել 1 700 000 000 լարի, իսկ բյուջեի ծախսը կազմել է 2 000 000 000 լարի»: Ստացվում է, որ պետությունը 2016թ, առաջին երեք ամսվա ընթացքում ծախսել է 300 000 000 լարի ավելի, քան ստացել է: Այդ կերպ, պետության այսպես կոչված «դեֆիցիտային ծախսերը» կազմել են 300 000 000 լարի: 2016թ. հունվարի 1-ին պետական բյուջեի ազատ մնացորդը կազմել է 622 000 000 լարի, իսկ մարտի 22-ին տվյալ գումարը դարձել է 299 000 000 լարիով քիչ: Դեֆիցիտային ծախսի ամենամեծ ծավալը հաստատվել է փետրվարին` 241 000 000 լարի, ինչն արտացոլվեց պետական արժույթի կուրսի կտրուկ անկման վրա: Մարտի ընթացքում այսպես կոչված «ազատ մնացորդից» պետությունը ծախսել է լրացուցիչ 58 000 000 լարի»: