Պուտինի ղրիմյան արկածախնդրությունը եւ Ղարաբաղը. Մեկնաբան


Պուտինի ղրիմյան արկածախնդրությունը եւ Ղարաբաղը. Մեկնաբան

  • 24-03-2016 18:19:38   | Հայաստան  |  Վերլուծություն
Կոմերսանտ թերթը հոդված է հրապարակել, որում պնդվում է, որ Ռուսաստանը չի կարող Կերչի նեղուցում կամուրջ կառուցել առանց Ուկրաինայի հետ համաձայնեցման:
 
Միջազգային նորմերի համաձայն՝ կամուրջը չի կարող կառուցվել:
 
Սրանից մի քանի օր առաջ թուրքական մի նավ «պատահաբար» կոտրել է արդեն կառուցվող կամրջի ցցերը: Պարզվել է, որ առաջին անգամ չէ նման դեպք լինում:
«Մայրցամաքային Ռուսաստանից» դեպի Ղրիմ կամուրջը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կողմնակիցների գլխավոր փաստարկն է դարձել: Այդ կամուրջը պուտինյան Ռուսաստանի խորհրդանիշն է: Շինարարությունը հանձնարարվել է Պուտինի ընկերոջը, որին հսկայական գումարներ են հատկացվել: Շինարարությանը խանգարում են թե բնությունը, թե սաբոտաժը: Թուրքական նավերն անսպասելիորեն կորցնում են կառավարումը եւ հարվածում ուղիղ ցցերին: Հիմա էլ պարզվել է, որ կամուրջը կարող է անավարտ մնալ, եթե Ուկրաինան չհամաձայնվի:
Ղրիմը Ռուսաստանին միացնելու օրը Ղարաբաղում տոնական համերգ է տեղի ունեցել: Ասում են, Զորի Բալայանը պատրաստվում էր հանրահավաքին բոցաշունչ ելույթ ունենալ եւ կոչ անել Պուտինին միացնել նաեւ Ղարաբաղը, ինչպես 200 տարի առաջ Գյուլիստանում:
Զորի Բալայանին թույլ չեն տվել ելույթ ունենալ, սակայն համերգը կայացել է: Հետո Բակո Սահակյանը Մոսկվայում քիչ հայտնի մի գործակալության հետ զրույցում չի բացառել, որ Ստեփանակերտը կարող է Ռուսաստանին տրամադրել իր օդանավակայանը «գործողությունների» համար:
Ղարաբաղում, երեւի, սպասում են, թե Ռուսաստանը երբ կամուրջ կկառուցի դեպի Ղրիմ, որպեսզի մտածեն՝ արժե արդյոք նրան Ղարաբաղ հրավիրել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play