Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ


Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ

  • 25-03-2016 12:03:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play