ԻՊ-ը բելգիական ողբերգության մասին նոր տեսահոլովակում օգտագործել է Դոնալդ Թրամփի նկարը


ԻՊ-ը բելգիական ողբերգության մասին նոր տեսահոլովակում օգտագործել է Դոնալդ Թրամփի նկարը

  • 25-03-2016 13:09:30   |   |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բելգիական հարձակումների մասին նոր տեսահոլովակում օգատգործել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պատկերը:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` իրենց նոր ուղերձում ահաբեկիչներն օգատգործել են Դ. Թրամփի նկարը և մեջբերումը: Վերջինս իր խոսքում նշել էր հետևյալը. «Բրյուսելը  20 տարի առաջ եղել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այն իսկապես եղել է զարմանալի և անվտանգ: Ներկայումս Բրյուսելը վերածվել է սարսափների բացարձակ շոուի»: 
Տեսանյութը պարունակում է նաև կադրեր ողբերգության մասին նորությունների քրոնիկայից, որի վրա տեղադրված է արաբական երաժշտություն: 
Ավելի վաղ, Դ. Թրամփը քննադատել էր եվրոպական ապրելակերպը և Բրյուսելն անվանել է «Դժոխային անդունդ»: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play