Պակիստանում իրականացած պայթյունի հետևանքով զոհվել է 65 մարդ (Տեսանյութ)


Պակիստանում իրականացած պայթյունի հետևանքով զոհվել է 65 մարդ (Տեսանյութ)

  • 27-03-2016 22:38:09   | Պակիստան  |  Միջազգային



Կիրակի օրը Պակիստանի Լահորե քաղաքի այգիներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է  իրեն՝  դառնալով 65 մարդու մահվան և 280-ի վիրավորման պատճառ: huffingtonpost.com-ի փոխանցմամբ, տուժածների  թվում հիմնականում երեխաներ և կանայք են:
 
Պայթյունը տեղի է ունեցել Գուլշան-է-Իքբալ այգում՝ մանկական խաղահրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:
Պայթյունի  պատասխանատվությունն իր վրա դեռևս ոչ մի կազմակերպություն չի վերցրել: Հատկանշական է, որ պայթյունն իրականացվել է բնակելի տարածքի մոտ, Սուրբ Զատիկի տոնակատարությունների ժամանակ: Ոստիկանները վստահ չեն, որ պայթյունն ուղված է եղել Պակիստանի փոքր քրիսոնեա համայնքի դեմ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play