Արման Հայրապետյան. «Մեր բանակն է մեր խաղաղության ՄԻԱԿ երաշխավորը»


Արման Հայրապետյան. «Մեր բանակն է մեր խաղաղության ՄԻԱԿ երաշխավորը»

  • 28-03-2016 13:39:53   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

 «Սուրբ Զատիկը սահմանային զորամասում» նախագծի շրջանակներում   Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե  հասարակական կազմակերպությունը,  ՀՀ  Պաշտպանության նախարարության եւ  Հայրենիքի  դարպասներ  ՀԿ-ի հետ համատեղ մարտի 27-ին կազմակերպել էին այցելություն եւ տոնական միջոցառում  Տավուշի մարզի սահմանային զորամասերից մեկը: 
  
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե  հասարակական կազմակերպության  նախագահ  եւ    «Լեռնապար» ազգային պարային համույթի  ադմինիստրատիվ ղեկավար ( խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան ) Մանուշակ Ստեփանյանը   «Նոյյան Տապան »- ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Մայր Մանե  հկ-ն  համագործակցում է ՀՀ  Պաշտպանության նախարարության հետ  եւ ամեն կիրակի կազմակերպում է այցելություններ դեպի  զորամասեր:  Եվ այս անգամ նրանց միացան նաեւ   «Լեռնապար» ազգային պարային խումբն  ու Հայրենիքի Դարպասներ հկ-ն ի դեմս հիմնադիր ղեկավար Արման Հայրապետյանի, ում հետ արդեն երկրորդ անգամ է ինչ համագործակցում են:  « Հայրենիքի Դարպասներ հասարակական կազմակերպության հետ առաջին անգամ իրականացրեցինք « Տատիկից զինվորներին ծրագիրը» , որին մասնակցել էին նաեւ Անանիա Շիրակացու անվան դպրոցի ուսուցչաաշակերտական կազմը: Եվ այսօր միանալով  Հայրենիքի Դարպասներ հկ-ի  եւ «Լեռնապար» ազգային պարային խմբի հետ որոշեցինք  զինվորների օրն ավելի գեղեցկացնել   տոնական օրը համեմելով ազգային երգ ու պարով»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը :
 
Ըստ Մ. Ստեփանյանի տոնական  միջոցառման խորհուրդը կապված էր Հարության տոնի հետ եւ իրենք որոշեցին այս հիանալի տոնն անցկացնել զորամասում. զինվորների հետ  ձվակռիվ խաղալով , ինչպես նաեւ  նրանք միացան երգ ու պարին, զինվորներից շատերը  ցանկություն հայտնեցին,  որ ինչպես դպրոցներում, այնպես էլ զորամասերում ցանկալի կլինի, որպեսզի զինվորների համար կազմակերպվի ազգային պարերի դասընթաց :
 
 Անդրդառնալով  իրենց հետագա ծրագրերին , Մ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ հաջորդ միջոցառումը նախատեսված է Դուշման Վարդանի երազանքի իրականացմանը՝ Շուշիից մինչեւ  Քելբաջար ընկած ճանապարհահատվածի (մոտ 10 կմ տարածություն)  վրա տնկվեն յասամանի թփեր  եւ այս գաղափարի իրականացումը իր վրա է ստանձնել Հայրենիքի Դարպասներ ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը, եւ  մենք կրկին միանում ենք այս հիանալի գաղափարի իրագործամը, իսկ մինչ այդ ծրագիրը կյնաքի կկոչվի, մենք շարունակելու ենք Պաշտպանության նախարարության հետ համատեղ յուրաքանչյուր հանգստյան օրերն անցկացնել զորամասերում մեր զինվորների գոնե մեկ օրվա առօրյան դարձնել տոնական: 
 
Հայրենիքի Դարպասներ ՀԿ-ի հիմնադիր-ղեկավար  Արման Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ 
գնում են  Սուրբ Զատիկը նշելու այն տղերքի հետ, ում շնորհիվ մի ամբողջ ազգ Սուրբ Զատիկ է նշում, ում շնորհիվ մի ամբողջ ազգ խաղաղություն ունի. «Գնում ենք Սուրբ Զատիկը սահմանային զորամասում նշելու: Մեր հետ գալիս է «Լեռնապար» խումբը, որը տղերքի օրն ավելի տոնական կդարձնի ազգային երգուպարով, մեր հետ տանում ենք «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի, ինչպես նաև տիկին Լենայի  և իր ընկերուհիների ու հարևանուհիների պատրաստած քաղցրավենիքներով եւ  տոնական ներկված ձվերով զամբյուղները»: Նա տեղեկացրեց , որ բացի տոնական քաղցրավենիքից եւ զատկական ձվից  զորամաս է տանում  նամակների ու քաղցրավենիքի տուփեր, որոնք պատրաստել են  սահմանապահ գյուղերից մեկի երեխաները: « Իրենք են որոշել և պատրաստել: Գրել են նամակներ այն տղերքին, ովքեր հիմա սահմանին կանգնած են, կամ նոր են հերթափոխից վերաադարձել: Երեխաները, ովքեր նույնպես սահմանապահ են, յուրովի, բայց սահմանապահ, մեր զինվորներին  են ուղարկում քաղցրավենիքներ, որոնք իրենք կարող էին ուտել: Որեվհետև իրենք գիտեն, որ մեր բանակն է մեր խաղաղության ՄԻԱԿ երաշխավորը, միայն ՄԵՐ ԲԱՆԱԿԸ, մեր հաղթանակած ու փառապանծ բանակը... »,- ասաց  Ա. Հայրապետյանը:
 
 Նշենք, որ ինչպես բոլոր զորամասերում, այստեղ եւս  հյուրերին սահմանապահ զինվորները ընդունեցին  ջերմությամբ եւ մեծ ոգեւորությամբ:   Զինվորները շնորհակալություն հայտնելով հյուրերին նշեցին, որ նման տոնական այց-միջոցառումների շնորհիվ իրենք    գիտակցում են, որ իրենց  թիկունքը  նման  բարի կամեցող մարդիկ են, ովքեր փորձում են իրենց  առօրյայի մեկ օրը դարձնել տոնական : 
 Միջոցառման ավարտին զինվորները  նշեցին, որ կցանկանային, որպեսզի նման  միջոցառում –այցելությունները  կրեն հաճախակի ու շարունակական բնույթ: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն