Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները


Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

  • 29-03-2016 15:13:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի օգոստոսի 1-5-ը կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը: Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով, որին կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play