Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նամակը Ադրբեջանի Օմբուդսմանին


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նամակը Ադրբեջանի Օմբուդսմանին

  • 20-10-2010 17:15:20   | Հայաստան  |  Իրավունք
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի Օմբւդսման Ելմիրա Սուլեյմանովային։ Նամակում, մասնավորապես, ասվում է. Հարգելի տիկին Սուլեյմանովա Երեւան քաղաքի Բագրատունյանց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից` ինքը` Անդրեյ Իսակովի Ծատուրյանը /ծնված 1938թ./, կինը` Նելլի Սուրենի Ծատուրյանը /1938/ եւ երկու երեխաները` Արթուր Անդրեի Ծատուրյանը /ծնված 1968թ./ եւ Սուսաննա Անդրեի Ծատուրյանը /ծնված 1971թ./: Նշել է, որ 1988թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը` թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը` խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում: Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ: 20 հոկտեմբերի 2010
Նոյյան տապան  -   Իրավունք