Ֆուտբոլային հանդիպում ԱԺ պատգամավորների եւ լրագրողների միջեւ


Ֆուտբոլային հանդիպում ԱԺ պատգամավորների եւ լրագրողների միջեւ

  • 29-03-2016 18:53:20   | Հայաստան  |  Սպորտ


Մարտի 26-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում. մրցապայքարում եղել են ԱԺ պատգամավորներն ու լրագրողները: Խորհրդարանի թիմում պատգամավորներից բացի հանդես են եկել նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները: Մեկնարկի առաջին իսկ պահից թիմերը խաղն սկսել են հաղթելու տրամադրվածությամբ: Նշենք, որ խաղը կողմերի հերթական հանդիպումն էր, որն ընթացել է «ֆուտզալի-բիզնես լիգա»-ի շրջանակում: Պայքարն անզիջում էր, եւ թիմերից յուրաքանչյուրը ջանք չի խնայել գնդակը հակառակորդի դարպաս ուղարկելու համար: Ֆուտբոլիստները հետաքրքիր ու լարված րոպեներ են պարգեւել հանդիսատեսին: Գոլերի առավելությունը թեեւ լրագրողների կողմն էր, այդուհանդերձ դա չի ընկճել խորհրդարանականներին, եւ ֆուտբոլային թիմը մինչեւ վերջ խաղացել է ուժերի գերլարումով: Հաղթող է ճանաչվել լրագրողների թիմը, եւ խաղն ավարտվել է 14:2 հաշվով: 

Նոյյան տապան  -   Սպորտ