ԵՄ-ն ուկրաինացի գիտնականներին հատկացրել է 7 մլն եվրո


 

ԵՄ-ն ուկրաինացի գիտնականներին հատկացրել է 7 մլն եվրո

  • 29-03-2016 19:52:03   | Ուկրաինա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ուկրաինացի գիտնականները Եվրոպական միությունից «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում 7մլն եվրո են ստացել իրենց հետազոտությունները կատարելու համար:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պատգամավոր Իրինա Գերաշենկոն: 
««Էրասմուս +» ծրագրի շրջանակներում ևս հաջողությամբ զարգանում է համագործակցությունը: Այս տարի մոտ 700 ուկրաինացի ուսանողներ կրթական ծրագրերով կարող են մեկնել արևմտյան ԲՈՒՀ-եր սովորելու»,- ասել է Ի. Գերաշենկոն: 
Տեղեկացվում է, որ Խարկովում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի հարյուրից ավելի հաստատությունների գիտնականներ այսօր բողոքի ակցիա էին իրականացրել: Ցուցարարները պահանջել էին ակադեմիային հատկացնել 725 մլն գրվեն և բարձրացնել աշխատավարձները: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ