Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը դատի կտա Global Communications-ին` պահանջելով վնասի փոխհատուցում


Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը դատի կտա Global Communications-ին` պահանջելով վնասի փոխհատուցում

  • 30-03-2016 15:45:47   |   |  Կազմակերպություններ

«Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը, որը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է, խորապես ցավում է, որ սույն թվականի մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի` Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով: Global Communications ընկերության (ՀՎՀՀ 7704858856) ղեկավարն է Անդրեյ Նիկոլայի Ագապովը:
 
Global Communications-ը բազմիցս խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ ներառյալ Էրոս Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված դրամական միջոցների վճարումը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությանը:
Զուր էին նախապես հաստատված գները և վճարումների ժամկետները վերանայելու շուրջ Global Communications-ի խնդրանքները բավարարելու Trident Music Srl-ի փորձերը՝ հուսալով, որ ի վերջո Global Communications-ը կկատարի իր պարտավորությունները:
Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոուի կազմակերպումը, ինչպես որ նախատեսված էր, սակայն մինչ այժմ չենք ստացել կայանալիք շոուների կազմակերպմանն ուղղված վճարները:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Global Communications-ի կողմից պայմանագրային դրույթների այլ խախտումները, մենք ստիպված են չեղյալ հայտարարել շոուն և խզել պայմանագիրը Global Communications ընկերության հետ:
Trident Music Srl-ը իրավունք ունի դիմել դատարան՝ Global Communications-ի դեմ հայցով և պահանջել կրած խոշոր չափի վնասի փոխհատուցում: Trident Music Srl-ը շոուի կայացման համար ձեռնարկած առավելագույն ջանքերի հետ մեկտեղ, այնուամենայնիվ հայցում է Էրոս Ռամազոտտի երկրպագուների և բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ում անհարմարություններ է պատճառել այս տհաճ և անհավանական իրավիճակը»:
Մաուրիցիո Սալվադորի, Trident Music Srl
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ