Պետական նմուշի դիպլոմ ստանալու պայմանները


Պետական նմուշի դիպլոմ ստանալու պայմանները

  • 30-03-2016 19:16:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թ. ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ),  2016 թվականի ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700:
 
 
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանված ժամկետում ներկայացնում է.
1)քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/.
2)ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ