Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 15 մարդու


Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 15 մարդու

  • 01-04-2016 13:04:31   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի Իզմիր նահանգում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 15 մարդու, ովքեր ենթադրվում է, որ հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` համաձայն որոշ տվյալների` ձերբակալվածները կասկածվում են ԻՊ անդամ Սավաշ Իլդիզի մարզման մեջ, ով 2015 թվականին ահաբեկչական հարձակում էր իրականացրել Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում Ազգային դեմոկրատական կուսակցության շտաբի վրա: 
Բացի այդ, որոնումների արդյունքում ոստիկանները կասկածյալների մոտից առգրավվել էին չորս որսորդական հրացան և ԻՊ-ի հետ կապված փաստաթղթեր և այլ նյութեր: 
Հաղորդվում է, որ ձերբակալվածները հնարավոր է նաև զբաղվել են զինյալների ուսուցմամբ, որոնք հետագայում մասնակցել են տարածաշրջանային կոնֆլիկտներին` հանդես գալով ԻՊ-ի շարքերում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն