Վ. Պուտինը կոչ է արել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմերին դադարեցնել հարձակումները
01-04-2016 13:36:28 | Ռուսաստան | Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես տեղեկացնում է մամլո խոսնակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել հրադադարն ու զսպվածություն դրսևորել:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստաննը ուշադրությամբ ուսումնասիրում է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունները: