Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդածություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
01-04-2016 14:04:54 | Ռուսաստան | Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել բռնությունից:
«Կողմերին հանդարտության կոչ ենք անում և մերժում ենք ցանկացած տեսակի բռնություն»,- gazeta.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Մ. Զախարովան` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ մինսկի համանախագահ գործընկերների հետ»: Մ. Զախարովան նշել է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևում է զարգացումներին:
Մինչ այդ ԵԱՀԿ-ից տեղեկացրել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հերթական հանդիպումը կունենա Վիեննայում` հակամարտության գոտու իրավիճակը քննարկելու համար: