Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ


Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ

  • 02-04-2016 13:59:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական