ԼՂ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ.Դավիթ Բաբայան


ԼՂ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ.Դավիթ Բաբայան

  • 02-04-2016 14:46:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Լեռնային Ղարաբաղը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
 
«Մենք հասկանում ենք, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին ասում են, հետևանքների մասին են տեղեկացնում, բայց անհրաժեշտ է հրապարակային ձևով համարժեք պատասխան տալ։ Այս պահին էլ հակառակորդը շարունակում է գնդակոծել, բայց ստանում է համարժեք պատասխան, և այդպես էլ լինելու է»,- ասաց Բաբայանը:
 
Ղարաբաղի նախագահի խոսնակը նաև ասաց, որ սահմանի գրեթե ողջ երկայնքով աննախադեպ հրադադարի խախտումներ են տեղի ունեցել: «Օգտագործել է տարբեր տիպի զինտեխնիկա, զենք, կրակել են խաղաղ բնակչության վրա, դժբախտաբար ունենք կորուստ, երեխան է զոհվել, ծանր վիճակում էլ կան երեխաներ։ Վիրավորների մասին տեղեկությունները դեռ ճշտվում է։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- ասաց ղարաբաղցի պաշտոնյան: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը