Ադրբեջանը իրավիճակի սրման մեջ մեղադրում է Հայաստանին


Ադրբեջանը իրավիճակի սրման մեջ մեղադրում է Հայաստանին

  • 02-04-2016 15:18:34   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա։

«Հայաստանի զինված ուժերը ապրիլի 2-ի ծանր զինտեխնիկայի կիրառմամբ գնդակոծությունների է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը շփման գծի ողջ երկայնքով» - հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը։ Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ գնդակոծության է ենթարկվել սահմանամերձ գյուղերի բնակչությունը։ «Հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը և շարունակվող միջադեպերի պատճառը, ինչպես բազմիցս հայտարարել է ադրբեջանական կողմը, հայկական զինուժի ներկայությունն է օկուպացված տարածքներում», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

azatutyun.am

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play