ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած՝ հայկական կողմի «մեծաթիվ զոհերի» մասին լուրը


ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած՝ հայկական կողմի «մեծաթիվ զոհերի» մասին լուրը

  • 02-04-2016 18:12:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը Արցախի տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին,  հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
 
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին», — ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Քաղաքական