ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներին ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան


ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներին ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան

  • 02-04-2016 18:23:19   | Հայաստան  |  Քաղաքական

Քիչ առաջ «Մուրացան» զինվորական կլինիկական հոսպիտալ են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը:
 
Վիրավորներին ԼՂՀ-ից ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան: Օդանավակայանից «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է զինվորական հոսպիտալ:
 
Այս մասին մեր զրույցում ասաց «Էրեբունի« բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Թե  վիրավորներիս քանիսն են տեղափոխվել հոսպիտալ, Հունանյանը դժվարացավ պատասխանել:
 
http://armtimes.com/
Նոյյան տապան  -   Քաղաքական