Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև


Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

  • 03-04-2016 09:43:18   | Ֆրանսիա  |  Քաղաքական

ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ. Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ:
 
 Nouvelles d`Armenie-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:
 
Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին` հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից:   
 
Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00-ին:  
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play