Ս. Բաղդասարով. Անհրաժեշտ է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական եւ ադմինիստրատիվ ենթակառուցվածքներին


Ս. Բաղդասարով. Անհրաժեշտ է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական եւ ադմինիստրատիվ ենթակառուցվածքներին

  • 04-04-2016 10:38:17   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների  կենտրոնի տնօրեն  Սեմյոն  Բաղդասարովի հետ` վերջին օրերին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների եւ պատասխան քայլերի անհրաժեշտության վերաբերյալ:
 
- Պարոն Բաղդասարով, ի՞նչ եք կարծում, ինչպիսին պետք է լինեն Հայաստանի պատասխան գործողությունները:
 
 - Ես կարծում եմ, որ պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկել եւ պատասխան հզոր հարված հասցնել: Անհրաժեշտ է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական եւ ադմինիստրատիվ ենթակառուցվածքներին, եւ այդ կերպ ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք:
 
- Այդ թվում Ադրբեջանի նավթամուղներին եւ գազամուղների՞ն:
 
– Անպայման: Ես դրա մասին էլ հենց ասում եմ: Ենթակառուցվածքներին հասցված թիրախային հարվածներից հետո պետք է դուրս գալ Կուրի ձախափնյա շրջան, որտեղից անցնում են Բաքվի նավթագազային բոլոր ուղիները` այդ թվում Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ կտրել այն: Եվ երբ միջազգային հանրությունը սկսի «ոռնալ», պետք է նրանց պատասխանել, որ մենք մեր առջեւ մարտական առաջադրանք ենք դրել եւ ագրեսիային ի պատասխան պետք է առաջանանք:
 
- Տեղեկատվություն ստացվեց, որ մարտադաշտում Ադրբեջանի կողմից կռվել են նաեւ թուրք հատուկջոկատայինները, ինչի մասին վկայում էր զոհվածների հանդերձանքը:    
 
– Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ակնհայտ է: Թուրքական ղեկավարությունը բազմիցս կոչ է արել պատերազմել Լեռնային Ղարաբաղի հետ: Նրանք բացահայտ կերպով հայտարարեցին` «սկսեք պատերազմը, մենք ձեզ կաջակցենք»: Թուրքիան եւ Ադրբեջանը հակահայկական եւ հակառուսաստանյան քաղաքականություն են վարում:
 
- Ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը: Ինչպիսի՞ գործողություններ ակնկալել Մոսկվայից:
 
– Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին: Սակայն Հայաստանը տարածաշրջանում նրա միակ դաշնակիցն է: Պարզ է, որ Ռուսաստանը պետք է այս հակամարտությունում աջակցի Հայաստանին: Ամենակարեւորը` ագրեսորը չի հանդարտվի մինչեւ «չպոկես նրա բոլոր ատամները»: Ես գիտեմ ադրբեջանցիների հոգեբանությունը. հայերի առաջին իսկ հաջողությունից հետո նրանց շրջանում սարսափելի խուճապ կսկսվի:
 
Գոռ Ալեքսանյան
 
ԳԱԼԱ, ք. Մոսկվա
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ